«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից հայտնում են, որ Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի Տրանշ-2-ի Աշտարակ-Թալին ճանապարհահատվածի կառուցման շրջանակում կառուցվել են նաև բազմաթիվ ենթակառուցվածքներ։
Երկու ուղղությամբ՝ յուրաքանչյուրը երկու երթևեկելի գոտով (ևս մեկ անվտանգային գոտի) 34կմ հիմնական արագընթաց ավտոճանապարհի կառուցմանը զուգահեռ կառուցվել են նաև մոտ 20կմ ընդհանուր երկարությամբ դաշտամիջյան ճանապարհներ՝ ապահովելով մուտքեր դեպի քաղաքացիների հողամասեր ու տներ, 9 փոխհատում, 19 Т-աձև հանգույց, 4 կամուրջ, 10 անասնանցում և գյուղտեխնիկայի անցում։
Այս ենթակառուցվածքներն ու տրանսպորտային օբյեկտներն ապահովում են անվտանգ երթևեկություն։ Տրանսպորտային հանգույցներում անցկացվում է նաև լուսավորության համակարգ։
Ծրագրի պատվիրատու՝ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամ։
Ծրագրի ֆինանսավորում՝ ՀՀ կառավարություն և Ասիական զարգացման բանկ։