Հասարակություն

Կեղծ ֆեյսբուքյան էջերով ԱՄՆ-ում բնակվող հայերի անունից հափշտակվել է շուրջ 11 մլն դրամ

Կեղծ ֆեյսբուքյան էջերով ԱՄՆ-ում բնակվող հայերի անունից հափշտակվել է շուրջ 11 մլն դրամ

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության կիբեռհանցագործությունների և բարձր տեխնոլոգիաների ոլորտում կատարված հանցագործությունների քննության վարչությունում իրականացված ապացուցողական և վարութային գործողությունների արդյունքում պարզվել է, որ 2021 թվականի փետրվարից մինչև 2024 թվականի մարտն ընկած ժամանակահատվածում Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն «Ֆեյսբուք»-ում ստեղծել են հիմնականում ԱՄՆ-ում բնակվող հայրենակիցների լուսանկարներով կեղծ անհատական էջեր, որոնց միջոցով ներկայացել են այդ անձանց ընկերներին և բարեկամներին և տարբեր պատրվակներով գումարներ պահանջել։ 

Արդյունքում, Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն հափշտակել են իրենց կողմից նախապես ստեղծված էլեկտրոնային դրամապանակներին ու բանկային քարտերին ստացված՝ ընդհանուր 686 հզր 320 ՀՀ դրամը։  

Բացի այդ, 2021 թվականից 2023 թվականն ընկած ժամանակաշրջանում Վ․Ս․-ն և Դ․Գ․-ն նախնական համաձայնության գալով առանձնապես խոշոր չափերով գույքի ձեռքբերման աղբյուրը խեղաթյուրելու, այդ գույքին օրինական տեսք հաղորդելու և իրենց կատարած հափշտակությունների համար քրեական պատասխանատվությունից խուսափելու շուրջ, կատարել են առանձնապես խոշոր չափերով՝ 10 մլն 542 հզր 500 ՀՀ դրամի փողերի լվացում:

Վ․Ս․-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 255-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով (խոշոր չափերով խարդախությունը՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ) և 296-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով (առանձնապես խոշոր չափերով փողերի լվացումը)։

Վերջինիս վերաբերյալ քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական