Հասարակություն

Քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են. վարչապետ

Քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են. վարչապետ

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ կանանց շրջանում կոռուպցիոն մենթալիտետն ավելի պակաս է, քան տղամարդկանց մոտ:

«Դա ունի շատ կոնկրետ պատճառ: Քրեական ենթամշակույթի համար կանայք էականորեն պակաս հասանելի են, քան տղամարդիկ»,- ասել է նա։

Ըստ վարչապետի. «Ամենապատկառելի միջավայրերում՝ տղամարդկանց մասնակցությամբ, մեկ էլ խոսքի մեջ բառեր են արտահայտվում, որ դու հասկանում ես՝ քրեական ենթամշակույթն ինչ մեծ ազդեցություն ունի մեր կյանքի վրա։ Տղայականությունը հանրային բարոյականության շատ կարևոր մաս է, բայց դա քրեական ենթամշակույթի մտածողություն է»:

Ըստ վարչապետի՝ քրեական ենթամշակույթի ազդեցությունը ֆունդամենտալ խնդիր է, դրա ազդեցությունը գալիս է դեռ դպրոցից, մանկապարտեզից ու տնից. «Էդ բանի հետ չեմ հաշտվում, որ մեր իրականության մեջ նորածին երեխային պապիկին հայհոյելու կուլտուրան դեռ կա: Պակասում է, բայց դեռ կա: Փա՛ռք Աստծո, որ պակասում է: Բայց չեմ պատկերացնում՝ մայրիկն ասի՝ հլը մի հատ պապիկին հայհոյի՛ր»:

Նա նաև շեշտել է. «Քրեական ենթամշակույթի դեմ պայքարում Կառավարությունը երեք լուծում ունի, առաջինը՝ կրթություն, երկրորդը՝ կրթություն, երրորդը՝ կրթություն»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական