Հասարակություն

Անկել է աշխարհի ամենահայտնի շիմպանզեն

Անկել է աշխարհի ամենահայտնի շիմպանզեն

Անկել է աշխարհի ամենահայտնի շիմպանզեն։ Այը 49 տարեկան էր, ապրում էր Ճապոնիայում։ Մահվան պատճառը ծերությունն ու օրգանների անբավարարությունն էին։

Կենդանին հայտնի էր իր ճանաչողական ունակություններով։ Կարողանում էր թվեր մշակել և գույները տարբերակել։ Հինգ տարեկանում նա տիրապետում էր 1-ից 6 թվերին և կարողանում էր անվանել ավելի քան 300 առարկայի թիվը, գույնը և առարկան։

Փորձերից ազատ ժամանակ շիմպանզեն սիրում էր նկարել։ Նա ինքնուրույն, առանց սննդային խրախուսանքի, մարկերներով նկարազարդում էր թղթի վրա։ 2000 թվականին շիմպանզեն ծնեց որդի՝ Այումու անունով, որը նույնպես հայտնի դարձավ իր բացառիկ հիշողության շնորհիվ։

Գնահատեք հոդվածը

4.0 /5
3
գնահատական