Հասարակություն

ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները

ՀՀ-ում շարունակում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները

Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ 2026 թվականի 2-րդ շաբաթվա ընթացքում ՀՀ-ում արձանագրվել է սուր շնչառական վարակներով պայմանավորված հիվանդացության ցածր ակտիվություն։

Ընդհանուր դեպքերի գրեթե 68%-ը կազմում են 0-18 տարեկանները, առավել բաձր ցուցանիշը շարունակվում է արձանագրվել 0-4 տարեկանների շրջանում:

Նույն ժամանակահատվածում բժշկական կազմակերպություններում ՍՇՎ-ով հոսպիտալացումները նախորդ շաբաթվա համեմատ նվազել են՝ 1.3 անգամ։

Հոսպիատալացված դեպքերի 92․8%-ը կազմում եմ 0-18 տարեկանները։

Հայաստանի Հանրապետությունում շարունակվում են շրջանառվել գրիպ Ա տեսակի H3N2 ենթատեսակի հարուցիչները։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական