Հասարակություն

24 հոգով ավելի դատապարտյալ ունենք, քան կալանավոր անձ. Գալյան

24 հոգով ավելի դատապարտյալ ունենք, քան կալանավոր անձ. Գալյան

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը հայտարարել է, որ դատապարտյալների և կալանավորվածների հարաբերակցության մասով վերջին 5 տարիների համար պատմական ցուցանիշ գրանցվել։

«Այսօրվա դրությամբ մենք 24 հոգով ավելի դատապարտյալ ունենք, քան կալանավոր անձ: Վերջին 5 տարվա ընթացքում նման ցուցանիշ չենք ունեցել: Մշտապես կալանավորվածների թիվը եղել է ավելի մեծ, քան դատապարտյալ անձանց թիվը: Սա շատ մեծ, դրական ցուցանիշ ենք համարում:

Հույս ունենք, որ առաջիկայում՝ պրոցեսների արագացմամբ պայմանավորված, այս թվի տարբերությունը շատ ավելի մեծ կլինի՝ հօգուտ դատապարտյալների»,- շեշտել է նա:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական