Համայնքային ոստիկանության Տաշիրի բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 11-ին Տաշիր-Ստեփանավան ճանապարհի հարակից տարածքում հայտնաբերել, ապօրինի թմրամիջոց ձեռք բերելու և պահելու կասկածանքով ձերբակալել և բաժին են տեղափոխել Տաշիր քաղաքի 49-ամյա և 47-ամյա երկու բնակչի։
49-ամյա տղամարդու անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է թմրամիջոցի նմանվող 140 գրամ զանգված։
Տղամարդիկ տեղափոխվել են ձերբակալվածների պահման վայր։
Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին։