Հասարակություն

Սպասվում է ձյուն

Սպասվում է ձյուն

Հանրապետության տարածքում հունվարի 13-ի կեսօրից հետո դեպի երեկո, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան շրջանների մեծ մասում, 14-ի ցերեկը և 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ՝ 13-ի ցերեկը նախալեռնային և հովտային գոտիներում ձնախառն անձրևի և անձրևի, 13-ի երեկոյան ժամերից ամբողջ հանրապետությունում ձյան տեսքով։

Հունվարի 13-ին և 14-ին առանձին հատվածներում ձյան տեղումները կլինեն զգալի, լեռնային առանձին վայրերում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Հունվարի 16-ին և 17-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ: Հունվարի 13-ին և 14-ին առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը հունվարի 14-16-ն աստիճանաբար կնվազի 10-13 աստիճանով։

Երևանում հունվարի 13-ի ցերեկն սպասվում է ձնախառն անձրև և անձրև, 13-ի երեկոյան, 13-ի լույս 14-ի գիշերը և առավոտյան՝ ձյուն։ Հունվարի 14-ի ցերեկը, 15-17-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական