Հասարակություն

Ինչպես կարող են կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն անցնել անկանխիկի

Ինչպես կարող են կենսաթոշակը կամ նպաստը կանխիկ եղանակով ստացողներն անցնել անկանխիկի

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են.

«Եթե դեռ Ձեր կենսաթոշակը կամ նպաստը ստանում եք կանխիկ եղանակով, կարող եք հետևել ներկայացվող ուղեցույցին և անցնել վճարման անկանխիկ տարբերակին` սկսելով օգտվել նաև անկանխիկ գործարքներից Ձեզ տրվող 20% հետվճարի ծրագրից։

Դրա համար պետք է`

Քայլ 1։ Մուտք գործեք online.ssa.am հարթակ։
Քայլ 2։ Եթե գրանցված չեք հարթակում, ապա սեղմեք «Գրանցում» կոճակը և համապատասխան դաշտերում լրացրեք Ձեր անձնական տվյալները։
Քայլ 3։ Ձեր անհատական օգտահաշիվ մուտք գործելուց հետո ընտրեք «Կենսաթոշակի և նպաստների առցանց դիմումներ» բաժինը, այնուհետև՝ բացված պատուհանում «Մուտքագրել վճարող կազմակերպության (բանկի) ընտրության դիմում» ենթաբաժինն ու լրացրեք Ձեր դիմումը։

Պետական նպաստների և կենսաթոշակների վճարումը անկանխիկ եղանակով դարձնելու համար կարող եք նաև այցելել Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններ՝ դիմումը մեր օգնությամբ լրացնելու նպատակով (հասցեներ՝ https://socservice.am/offices)»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական