Հասարակություն

Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը

Սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը

ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են․

Սոցիալական փաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) ներառվում են ապահովագրական համակարգ:

Նրանց ապահովագրավճարը փոխհատուցվում է «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով: Միաժամանակ, նրանք կարող են իրենց սոցփաթեթի գումարը (72 000 դրամը) ևս ուղղել ապահովագրավճարին (ամսական 6000 դրամ)` մեկանգամյա դիմում գրելով գործատուին:


Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցիալական փաթեթի ծառայությունների շրջանակում` Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամի միջոցով` առողջության առաջնային պահպանման օղակի բժշկի ուղեգրմամբ:

Հարկ է նշել, որ սոցփաթեթի շահառուների համար այլևս պարտադիր չէ կանխարգելիչ բուժզննումը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական