Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանի գրառումը․
«Ցանկացած գյուղում, որտեղ օրական կա առնվազն 700 լիտր կաթ, ընկերությունները պատրաստ են բացել մթերման կետ։ Պայմանն ընդամենը դա է՝ նշել գյուղը, և կաթը կմթերվի տեղում՝ մոտ 170 դրամով։ Սա մեր պայմանավորվածության մաս է և իրական հնարավորություն գյուղացիների համար»։