Հասարակություն

Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ

Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կան վիրավորներ

Այսօր՝ հունվարի 11-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում, գրում է Shamshyan.com-ը։

Ժամը 12։25-ի սահմաններում Լճաշեն բնակավայրում բախվել են «ՎԱԶ 2107» մակնիշի և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները, իսկ մի քանի րոպե հետո նույն վայրում բախվել են «Kia» մակնիշի, 3 «Opel» մակնիշի, «Ford» մակնիշի, «Lada» մակնիշի և 2 «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները։Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի տեղափոխվել են «Սևան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում են վարորդների և վիրավորների ինքնությունը։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական