Հասարակություն

Հրդեհ Գեղակերտ գյուղում

Հրդեհ Գեղակերտ գյուղում

Հունվարի 11-ին, ժամը 13։22-ին Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գեղակերտ գյուղի Նժդեհի փողոցի տներից մեկում հրդեհ է բռնկվել:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 13։34-ին, մարվել՝ 13:49-ին: Այրվել է ննջասենյակը (18 քմ)՝ գույքով։

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի մյուս սենյակներ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական