Հասարակություն

Բեռնատարը շրջվել է ճամփեզրյա փոսի մեջ․ կան տուժածներ

Բեռնատարը շրջվել է ճամփեզրյա փոսի մեջ․ կան տուժածներ

Հունվարի 10-ին, ժամը 16։42-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Տիգրանաշենի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ ամարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 79-րդ կմ-ին «XCMG» մակնիշի  բեռնատարը դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և շրջվել ճամփեզրյա փոսի մեջ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ երկու տուժած տեղի ուժերով դուրս են բերվել բեռնատարից։

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարը, իրականացրել հերթապահություն և տուժածներին մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային․ վերջիններս հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական