Հասարակություն

Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռը հրդեհվել է

Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռը հրդեհվել է

Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ ինքնաթիռում հրդեհ է բռնկվել, հայտնել է SHOT-ը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ բռնկվել է ուղևորներից մեկի ձեռքի ուղեբեռը։

SHOT-ը տեղեկացել է, որ FlyOne Armenia 3F324 չվերթում հրդեհը բռնկվել է Երևանին մոտենալիս։ Ականատեսների խոսքով՝ ուղեկցորդուհիները արագ և արդյունավետորեն արձագանքել են՝ օգտագործելով երեք հրդեհաշիջիչ՝ հրդեհը մարելու համար։

Նախնական տեղեկություններով՝ բռնկվել է պայուսակում գտնվող էներգաբանկը։ Լրացուցիչ մանրամասները քննվում են։

Վնասվածքներ ոչ ոք չի ստացել, ինքնաթիռը անվտանգ վայրէջք է կատարել Հայաստանի մայրաքաղաքում։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական