Հասարակություն

Գյումրիից բուժառուին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Գյումրիից բուժառուին Երևան տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել

Այսօր՝ հունվարի 10-ին, ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։ Ժամը 16:30-ի սահմաններում, Գյումրի-Երևան ավտոճանապարհի Սառնաղբյուր բնակավայրի վարչական տարածքում՝ դեպի Երևան ընթանալիս, շտապօգնության ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և հայտնվել ճանապարհի եզրի ձորակում, հայտնում է Shamshyan.com-ը։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շտապօգնության մեքենան հաշվառված է Հանրապետական շտապօգնության Գյումրու կայանի հաշվեկշռում և Գյումրու հիվանդանոցից բուժառու էր տեղափոխում «Աստղիկ» բժշկական կենտրոն։Ճանապարհը եղել է անցանելի։

Վթարի փաստով ՊԾ Շիրակի մարզի գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է վարորդի ինքնությունը։Բուժառուն մեկ այլ շտապօգնության ավտոմեքենայով տեղափոխվել է «Աստղիկ» բժշկական կենտրոն։ 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական