ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Կոնգրեսի անդամ Սելեստ Մալոյի հետ։ Ինչպես հայտնել են դեսպանությունից, քննարկվել են Հայաստանի և Յուտա նահանգի միջև համագործակցության հնարավոր ուղղությունները՝ ներառյալ տնտեսական փոխգործակցությունը, նորարարությունը և մարդկանց միջև շփումները։
Կողմերն ընդգծել են նաև Հայաստանի և Միացյալ Նահանգների օրենսդիր մարմինների միջև համագործակցության ամրապնդման կարևորությունը։