Հասարակություն

Գևորգ սրբազանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ․ Ռուբինյան

Գևորգ սրբազանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ․ Ռուբինյան

ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը հայտարարել է, որ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը կշարունակի մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ:

«Կտրիճ Ներսիսյանը չի կարող Գևորգ սրբազանին ազատել թեմակալ առաջնորդի պաշտոնից, քանի որ Կտրիճ Ներսիսյանը կաթողիկոս չէ: Հետևաբար, Գևորգ սրբազանը շարունակում է մնալ Մասյացոտնի թեմի առաջնորդ:

Իսկ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է մնալ անառակության և դավաճանության սպասավոր և պիտի ազատի վեհարանը իր ապօրինի ներկայությունից»,- գրել է Ռուբինյանը:

Ավելի վաղ Մայր Աթոռը հայտնել էր, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Գարեգին Բ-ի հրամանով ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական