Կտրիճ Ներսիսյանն Ամենայն Հայոց Կաթողիկոս չէ և, հետևաբար, այդ դիրքից նրա կայացրած որոշումները մեզ համար արժեք չունեն և առոչինչ են, հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Տեր Գևորգ եպիսկոպոս Սարոյանը շարունակում է մնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մասյացոտնի թեմի առաջնորդ»,- գրել է վարչապետը։
Ավելի վաղ Մայր Աթոռը հայտնել էր, որ Մասյացոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Գարեգին Բ-ի հրամանով ազատվել է թեմակալ առաջնորդի պաշտոնից: