Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Բարենորոգմանը միացած քահանաների թիվն արդեն 16 է, գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Իմ եղբայրական աջակցության, զորակցության խոսքերը և հարգանքներիս հավաստիքը Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։ Քահանա Հայրե՛ր, նաև Ձեր օրհնությամբ և ակտիվ մասնակցությամբ Հայաստանյան Առաքելական Սուրբ Եկեղեցին կբարենորոգվի։
Նաև կոչ եմ անում մեր բոլոր համայնքներին և մարզերին, մեր սիրելի ժողովրդին՝ աջակցել, քաջալերել, խրախուսել և պաշտպանել Բարենորոգմանը միացած և միանալ պատրաստվող բոլոր քահանաներին։
Ավելի վաղ հայտնել էինք, թե ովքե՞ր են միացել Եկեղեցու բարենորոգման նախաձեռնությանը։