Հասարակություն

Կարելի է ասել՝ կենսաթոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, բայց ուղիղ չենք տալիս. նախարար

Կարելի է ասել՝ կենսաթոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, բայց ուղիղ չենք տալիս. նախարար

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտարարել է, որ ավագ սերնդի ներկայացուցիչներն իրենց շատ ծախսեր իրականացնում են առողջապահության վրա, և պետությունը որոշել է այդ հարցը հոգալ։

«Առողջության համընդհանուր ապահովագրության վճարը 10800 դրամ է 200 հազար դրամից բարձր ստացող քաղաքացիների համար, մյուս քաղաքացիների համար պետբյուջեից է փոխանցվում այդ 10800 դրամը, ինչը, փաստացի, կարելի է ասել, որ մենք մեր կենսաթոշակառուների թոշակը բարձրացրել ենք 10800 դրամով, որը չենք տալիս իրենց ուղիղ, այլ տալիս ենք Առողջության ապահովագրության հիմնադրամին, և երբ ծագի խնդիր, այդ խնդիրը կլուծվի»,- ասել է նախարարը։

Թորոսյանի խոսքով, առողջությանն առնչվող խնդիրները երբեք չեն լինում 10 հազար դրամի, այլ՝ հարյուր հազարավոր, երբեմն՝ միլիոնավոր դրամներ։ Նրա խոսքով, առողջության ապահովագրությունն ավագ սերնդի ներկայացուցիչների համար ամենաէական բարելավումներից է։

«Սա մեծ օգուտ է տալու իրենց ու իրենց ընտանիքներին: Իրենք փաստացի չեն ծախսելու այն, ինչ պոտենցիալ պիտի ծախսեին, և իրենց ազատ միջոցներն օգտագործելու են այլ ծախսերի վրա»,- ընդգծել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական