Հասարակություն

Կանխվել է ՀՀ սահմանով չհայտարարագրված 7 հազար տուփ ծխախոտի տեղափոխման փորձը

Կանխվել է ՀՀ սահմանով չհայտարարագրված 7 հազար տուփ ծխախոտի տեղափոխման փորձը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն շարունակական քայլեր է ձեռնարկում ստվերային տնտեսության նվազեցման, հարկերից խուսափելու դեպքերի կանխարգելման և մաքսային իրավախախտումների բացահայտման ուղղությամբ:

Օրերս ԻԻՀ-ից «Ագարակ» սահմանային անցակետ են  ժամանել մարդատար տրանսպորտային միջոցներ տեղափոխող երկու ավտոքարշակներ։ ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերից ստացված օպերատիվ տեղեկատվությոնների համաձայն՝ «Ագարակ» անցման կետի մաքսային ծառայողները իրականացրել են տրանսպորտային միջոցների զննություն: Արդյունքում, ավտոքարշակների վրա տեղադրված տրանսպորտային միջոցների սրահներից դուրս է բերվել չհայտարարագրված հայկական արտադրության ծխախոտային արտադրանքի խոշոր խմբաքանակ՝  7 հազար տուփ ծխախոտ։

Դեպքի առնչությամբ «Մաքսային կարգավորման մասին» ՀՀ օրենքի 316-րդ հոդվածի համաձայն՝ կազմվել է մաքսային կանոնների խախտման վերաբերյալ արձանագրություն: ՊԵԿ-ը հորդորում է զերծ մնալ ՀՀ սահմանը ապօրինի կերպով ապրանքների տեղափոխումից։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական