Հասարակություն

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս

Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս

Հունվարի 9-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ N զորամաս։

Պաշտպանության նախարարը շրջել է զորամասում, ծանոթացել ծառայության և ուսումնական գործընթացի կազմակերպման պայմաններին։

Այցի ընթացքում պաշտպանական գերատեսչության ղեկավարը զորամասի սպայական կազմի հետ առանձնազրույցներ է ունեցել, որոնց ընթացքում նախարարն անդրադարձել է բանակի պաշտպանունակության բարձրացմանը, կարգապահության ամրապնդմանն ուղղված աշխատանքներին և սպաների ծառայությանն առնչվող մի շարք հարցերի: Քննարկվել են նաև սպաների սոցիալ-կենցաղային պայմաններին վերաբերող հարցեր:

Նախարար Պապիկյանը պատասխանել է զինծառայողներին հետաքրքրող հարցերին և վստահեցրել, որ զինվորական ծառայության որակի բարձրացումն ու զինծառայողների սոցիալական ապահովության ծրագրերի իրականացումը ՀՀ ռազմաքաղաքական ղեկավարության մշտական ուշադրության կենտրոնում են։

 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական