Հանրապետության տարածքում հունվարի 10-ին, 12-ի գիշերը և առավոտյան, 13-ին և 14-ն առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-ին և 12-ի ցերեկն սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ։ Հունվարի 10-ին լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։ Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի։
Երևանում հունվարի 10-ի և 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ը, 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ: