Հասարակություն

Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ

Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ

Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան մասնաճյուղից հայտնում են, որ Լոռու մարզում վերջերս նկատված ազնվացեղ եղջերուն վերադարձվել է «Դիլիջան» ազգային պարկ՝ մարդու միջամտությունից բխող հնարավոր վնասները կանխելու նպատակով։

«Քաղաքացիների կողմից կենդանու հետ անմիջական շփումը, կերակրման կամ նկարահանման փորձերը խաթարում են նրա բնական վարքը և կարող են առաջացնել անվտանգության ռիսկեր թե՛ մարդու, և թե՛ կենդանու համար։ Վայրի կենդանին, անգամ խաղաղ պահվածքի դեպքում, կարող է առանց դիտավորության վնաս հասցնել։

Ձեր և եղջերուի անվտանգությունն ապահովելու համար խնդրում և հորդորում ենք հետևել ստորև նշված անվտանգության կանոններին`

  • Մի´ մոտեցեք եղջերուին կամ փորձեք դիպչել նրան. պահպանե´ք անվտանգ հեռավորություն
  • Զե´րծ մնացեք եղջերուին կերակրելուց. այն ունի սննդի իր բնական աղբյուրները
  • Խուսափե´ք բարձր ձայներից կամ հանկարծակի շարժումներից՝ եղջերուին չվախեցնելու համար
  • Երթևեկելիս՝ կենդանուն նկատելու դեպքում զգուշացե´ք, նվազեցրե´ք արագությունը՝ վթարներից խուսափելու համար
  • Իրազեկե´ք այլոց եղջերուների հետ հնարավոր հանդիպման մասին, որպեսզի նվազագույնին հասցվի մարդու և կենդանու միջև կոնֆլիկտի հավանականությունը:

Հիշեցնենք, որ եղջերուների տեղաշարժը հսկվում է ռադիովզկապով։

Կենդանիները գտնվում են պետական պահպանության ներքո, և դրանց վնասումը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։ Ազնվացեղ եղջերուին վնասելու դեպքում պետությանը պատճառված վնասը հաշվարկվելու է 15 մլն դրամ, ինչպես նաև սահմանված են պատասխանատվության միջոցներ ՀՀ Քրեական օրենսգրքի 386-րդ հոդվածով։
«Կովկասյան ազնվացեղ եղջերուի վերաբնակեցումը Հայաստանում» ծրագիրը 2013 թվականից ի վեր իրականացվում է WWF-Հայաստանի և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության (ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն Ministry of Environment of Armenia) կողմից:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական