Հունվարի 9-ին սպանություն և սպանության փորձ է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ՆԳՆ տեղեկություններ են ստացվել, որ 2 քաղաքացի դանակահարված տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն, որտեղ մեկը գիտակցության չգալով՝ մահացել է։
Հիվանդանոց են ժամանել քրեական ոստիկանության ծառայողները և ոստիկանության Չարենցավանի բաժնի հերթապահ խումբը։ Տեղում բժիշկներն իրավապահներին հայտնել են, որ վիրավորն ի վիճակի չէ կատարվածի մասին բացատրություն տալու, քանի որ գտնվում է վիրահատարանում։
Դեպքի փաստով քննչական բաժնում սպանության և սպանության փորձի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզում են դեպքի վայրը, մահացածի, վիրավորի և մասնակիցների ինքնությունը։ Կայքի տեղեկություններով՝ մահացածը Կոտայքի մարզի բնակիչ 23-ամյա Սեյրան Խալաֆյանն է։