ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել և տեղեկացրել, որ շարունակական են լինելու իր այցերը պոլիկլինիկաներ՝ տեղում ծանոթանալու առողջության ապահովագրությանն առնչվող խնդիրներին, ապահովելու քաղաքացիների հետ անմիջական հետադարձ կապը։
«Բարձր եմ գնահատում առաջնային օղակի բուժաշխատողների ամենօրյա նվիրված աշխատանքը ու վերահաստատում` ապահովագրության ներդրմամբ էլ ավելի է բարձրանում նրանց մասնագիտական դերն ու առաքելությունը` յուրաքանչյուր պացիենտի առողջության պահպանման ու վերականգնման գործում»,- գրել է նախարարը։