Հասարակություն

Վարչապետը նախապես չի հայտարարի, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագի

Վարչապետը նախապես չի հայտարարի, թե որ եկեղեցում է մասնակցելու պատարագի

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ առաջիկա և հետագա բոլոր կիրակիներին կմասնակցի սուրբ և անմահ պատարագի։ Բացառություն կլինեն այն օրերը, երբ կլինեն աշխատանքային կամ այլ անհաղթահարելի պատճառներ։

Նա նշել է, որ նախապես չի հայտարարի, թե որ եկեղեցում է մասնակցելու։ Փաշինյանը նաև ասել է, որ եկեղեցու բարենորոգման կողմնակիցները բոլոր եկեղեցիներում պիտի մասնակցեն պատարագների, նաև խոսեն, քննարկեն քահանաների հետ, որ նրանք պատարագի ընթացքում չհիշատակեն Գարեգին երկրորդի անունը։

«Ես կգամ բոլոր համայնքներում պատարագի, միայն խնդրում եմ նախապես քննարկել քահանաների հետ, որ պայմանավորվածություն ձեռք բերվի, որ նրանք Սուրբ և անմահ պատարագի ընթացքում չեն հիշատակի Կտրիճ Ներսիսյանի անունը»,- ասել է նա։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական