ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար, ՔՊ վարչության անդամ Արսեն Թորոսյանն արձագանքել է «Մեր ձևով» շարժման ներկայացուցիչների հայտարարություններին, թե իր առողջապահության նախարար եղած ժամանակ COVID-19-ի ընթացքում ՀՀ-ում մահացությունների ցուցանիշը շատ բարձր է եղել։
«Մենք իրականում տեսել ենք, թե այդ շարժման ներկայացուցիչներն ինչպես են կառավարել մի կարևոր, ակտիվ ՀՀ-ում, որը ռազմավարական նշանակություն է ունեցել և ՝ ուռճացված տենդերներ կազմակերպելով ՀԷՑ-ում, հավելագրումներով։ Եթե իրենք 6 ամիս հետո ներկայանան մեր քաղաքացիներին նման գործելաոճով, շատ պարզ պատասխան են ստանում, նաև՝ հիմա են ստանում։ Այդ ամպագորգոռ հայտարարությունները փուչ են, առավել ևս, երբ համեմատում ես իրենց գործելաոճի հետ»,- ասել է Թորոսյանը։
Խոսելով COVID-19-ի համավարակի օրերին, Թորոսյանը հիշեցրել է, որ ՀՀ-ն այդ վարակի դեմ թե տնտեսական, թե առողջապահական առումով այնպես է արձագանքել, որ մեզանից շատ անգամ զարգացած երկրներ պարզապես կերազեին։