Հասարակություն

Հրդեհ Լեռնաձոր գյուղում․ կա տուժած

Հրդեհ Լեռնաձոր գյուղում․ կա տուժած

Հունվարի 8-ին, ժամը 20։24-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Լեռնաձոր գյուղում այրվում է ավտոտնակ: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Լեռնաձոր գյուղի 5-րդ թաղամասի տներից մեկին հարակից ավտոտնակում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 21:27-ին, մարվել՝ 22:10-ին: Մեկ քաղաքացի հոսպիտալացվել է բժշկական կենտրոն:

Այրվել են ավտոտնակի փայտե կառուցատարրերը, ներսում կայանած Opel մակնիշի ավտոմեքենան, իսկ հարակից խորդանոցում՝ կենցաղային իրեր: Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածքումը դեպի մոտակա բնակելի տուն:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական