Հասարակություն

636 մեքենայի հայտարարատուներ կարող են հետ ստանալ 2025թ․ վճարված մաքսատուրքի գումարը

636 մեքենայի հայտարարատուներ կարող են հետ ստանալ 2025թ․ վճարված մաքսատուրքի գումարը

ՀՀ պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ՀՀ կառավարության 2024թ․ նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման համաձայն՝ ավտոարտադրողի հետ կնքված դիլերական-դիստրիբյուտորական պայմանագրի (համաձայնագրի) շրջանակում ներմուծում իրականացնող սուբյեկտները 2025թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ չեն օգտվել 636 տրանսպորտային միջոցի սակագնային արտոնությունից (հատկացված 3000 հատից օգտագործել է 2364-ը):

Հաշվի առնելով վերոգրյալը` ՀՀ կառավարության 2024 թ․ նոյեմբերի 28-ի N 1876-Ն որոշման 2.2 կետի համաձայն` Կոմիտեն հրապարակում է այն տրանսպորտային միջոցների ցանկը, որոնց հայտարարատուներն իրավունք են ստանում մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի փոփոխման միջոցով օգտվել ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագրին դասվող էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների ներմուծման համար սակագնային արտոնությունից։ Այսինքն, ցանկում ներառված 636 տրանսպորտային միջոցների հայտարարատուները կարող են հետ ստանալ վճարված մաքսատուրքի գումարը: Ցանկը կազմված է ըստ ժամանակագրական սկզբունքի հաջորդականության (սկսած առավել վաղ ձևակերպվածից)՝ ապրանքային մաքսային հայտարարագրի և (կամ) մաքսային մուտքի օրդերի գրանցման օրվա, ժամի, րոպեի հերթականությամբ։

Հրապարակված ցանկում ներառված տրանսպորտային միջոցների հայտարարատուները սակագնային արտոնությունը վերականգնելու (մաքսատուրքը հետ ստանալու) համար պետք է մաքսային հայտարարագրի կամ մաքսային մուտքի օրդերի փոփոխման համար՝ մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ, դիմեն մաքսային մարմին` secretariat@petekamutner.am էլեկտրոնային փոստի հասցեին ներկայացնելով հետևյալ դիմումը։

Կոմիտեն տեղեկացնում է, որ դիմումները պետք է ներկայացվեն հայտարարատու հանդիսացած սուբյեկտների կողմից և դիմումում նշված բանկային հաշվեհամարը պետք է պատկանի հայտարարատու սուբյեկտին: Խնդրում ենք նախքան դիմումը ներկայացնելը ևս մեկ անգամ համոզվել դիմումում լրացված տվյալների ճշտության մեջ:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական