Հասարակություն

Եվրոպան գրեթե 70 տոկոսով ձնածածկ է․ գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը

Եվրոպան գրեթե 70 տոկոսով ձնածածկ է․ գրանցվել է վերջին տարիների ամենաբարձր ցուցանիշը

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը սոցցանցի իր էջում հայտնել է.

«Ըստ National Snow and Ice Data Center արբանյակային տվյալների՝ 2026 թվականի հունվարի սկզբին Եվրոպայում ձյան ծածկույթի ընդգրկվածությունը բավական ընդարձակ է՝ ծածկելով մոտավորապես 7.8 միլիոն քառակուսի կիլոմետր, որը կազմում է Եվրոպական մայրցամաքի գրեթե 70%-ը: Ձնածածկույթի ամենամեծ տարածքները գտնվում են Հյուսիսային, Կենտրոնական և Արևելյան Եվրոպայում, գրեթե ամբողջական ծածկույթով՝ Սկանդինավիայում, Բալթյան երկրներում, Արևելյան Եվրոպայում և Ռուսաստանի մեծ մասում:

Միևնույն ժամանակ, ընդարձակ ձյան ծածկույթ է դիտվում նաև Կենտրոնական և Հարավարևելյան Եվրոպայի լեռնային շրջաններում, ինչպիսիք են Ալպերը, Կարպատները և Բալկանները:

Ի տարբերություն դրա, մայրցամաքի հարավարևմտյան և հարավային մասերը, ինչպիսիք են արևմտյան Ֆրանսիան, Իսպանիայի մեծ մասը, Իտալիան և Հունաստանը, մեծ մասամբ ձյունազուրկ են մնում:

Սա վերջին տարիներին գրանցված ամենամեծ ցուցանիշն է, ինչը հաստատվում է 2018 թվականից սկսած ձյան ծածկի եվրոպական արխիվային համեմատական տվյալներով։
Ձնածածկույթը զգալիորեն ավելի մեծ մասշտաբներ է ընդգրկել է միայն 2009 և 2010 թվականներին, իսկ համեմատական մակարդակ գրանցվել է 2017 թվականին։

Վերջին 20 տարվա կտրվածքով ներկայիս ձյան ծածկը, զբաղեցնում է չորրորդ տեղը»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական