«Արթիկ» քրեակատարողական հիմնարկի պետի տեղակալ Ռուբեն Գասպարյանն իր դիմումի համաձայն ազատվել է պաշտոնից. Radar Armenia-ն տեղեկացավ ԱՆ քրեակատարողական ծառայությունից։
Ըստ տեղեկությունների՝ նրա ազատումը պայմանավորված է 2025թ. նոյեմբերի 28-ին հրապարակված տեսանյութով, որտեղ երևում է՝ անչափահաս երեխայի ծեծի մասնակիցներից մեկն էլ Ռուբեն Գասպարյանի որդին է։