Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը տեղեկացրել է, որ այս անգամ Ադրբեջանից ներկրվում է և՛ պրեմիում, և՛ ռեգուլյար տեսակի բենզին, ինչպես նաև՝ դիզվառելիք։
«Նախնական գնահատականներով, գինը մեր իմացած շուկայականից 80 դրամ էժան կլինի»,-ասել է Գևորգ Պապոյանը և ընգծել, որ նույն տնտեսվարողներն են ներկրել։
«Կարծում եմ՝ մեր մյուս ներմուծողները կարող են բանակցել և իրենց մատակարարներից ավելի էժան գին ստանալ»,-ասել է նա։