Գնահատման և թեստավորման կենտրոնի տնօրենի հրամանով հաստատվել են 2026 թվականի միասնական քննությունների առաջին փուլի օրերը և քննական կենտրոնները:
Համաձայն հրամանի` միասնական քննությունների համար, ըստ առարկաների, սահմանված են հետևյալ օրերը.
Հունվարի 24՝ «Հայոց լեզու և հայ գրականություն»
Հունվարի 25՝ «Ֆիզիկա», «Ռուսաց լեզու»
Հունվարի 31՝ «Օտար լեզուներ»
Փետրվարի 1՝ «Կենսաբանություն», «Աշխարհագրություն»
Փետրվարի 7՝ «Մաթեմատիկա»
Փետրվարի 8՝ «Քիմիա», «Հայոց պատմություն»։