ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Հայաստանում մի ընտանիք չկա, որից ՀԷՑ-ը նախկին կառավարիչների օրոք փող չի գողացել․ «Մի այդպիսի ընտանիք չկա, մի այդպիսի հիմնարկ չկա»,- ասել է նա՝ շեշտելով. «ՀԷՑ-ում չկան մասնավոր միջոցներ։ ՀԷՑ-ում կան վերցված վարկեր, որի համար վճարում ենք մենք: ՀԷՑ-ում գործում է էլեկտրաէներգիայի սակագինը, որի համար վճարում ենք մենք»։
Վարչապետը ներողություն է խնդրել քաղաքացիներից, որոնք ամանորյա գիշերը էլեկտրաէներգիա չեն ունեցել։ Ըստ նրա, պետք է այդ խնդրով ավելի շուտ զբաղվեին։