Ըստ civic.am-ի՝ Գարեգին 2-րդը փորձել է խոչընդոտել ղարաբաղցի ուսանողներին ուղղված 100 հազար դոլարի օգնությունը։
Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի տարբերության փոխհատուցման գործընթացի շրջանակում Երևանի պետական համալսարանը դիմել է իր գործընկերներին և բարեկամ կառույցներին։
Առաջին արձագանքներից մեկը ստացվել է ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմից՝ թեմակալ առաջնորդ Հովնան Սրբազանի գլխավորությամբ, որը պատրաստակամություն է հայտնել տրամադրել ավելի քան 100 հազար ԱՄՆ դոլար։
Այդ ընթացքում Գարեգին Բ-ն փորձել է միջամտել գործընթացին և հորդորել Հովնան Սրբազանին չաջակցել արցախցի ուսանողներին՝ առաջարկելով գումարը փոխանցել իրենց։ Սակայն քննարկումներից հետո ԱՄՆ Հայոց Արևմտյան թեմի խորհուրդը որոշել է հավատարիմ մնալ նախնական նպատակին և միջոցներն ուղղել Արցախից բռնի տեղահանված ուսանողների ուսման վարձի տարբերության փոխհատուցմանը։