Հասարակություն

Ի՞նչ գործոններ են ազդել Հայաստան զբոսաշրջիկների թվի ավելացման վրա

Ի՞նչ գործոններ են ազդել Հայաստան զբոսաշրջիկների թվի ավելացման վրա

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտնել է, որ դեկտեմբերին Հայաստան է այցելել 139.933 զբոսաշրջիկ, որը նախորդ տարիների այդ ամսվա պատմության լավագույն ցուցանիշն է:

Նա նշել է, որ ս․թ մայիս-դեկտեմբեր ժամանակահատվածի ցուցանիշները ևս լավագույնն են Հայաստանի պատմության մեջ։

«Այս տարի ունեցել ենք 2 մլն 263.642 զբոսաշրջիկ, ինչը 2.5%-ով ավել է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասել է Պապոյանը։ Ինչ վերաբերում է պատմական ամենաբարձր ցուցանիշին, նրա խոսքով՝ այն արձանագրվել է 2023 թվականին։ 

Վարչապետ Փաշինյանն էլ խոսել է զբոսաշրջության զարգացման վրա ազդած գործոններից՝ նշելով նաև ավիացիոն շուկայի գրավիչ դառնալը․ «Ամեն ամիս տարբեր միջազգային ավիաընկերությունների կողմից լսում ենք հայտարարություններ դեպի Երևան և Երևանից թռիչքներ իրականացնելու մասին։ Սա նույնպես շատ էական է»,- ասել է նա։ 

«Մարտի վերջին, երբ ՀՀ-ն ու Ադրբեջանը հայտարարեցին խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունները հաջողությամբ ավարտելու մասին, արդեն մայիսին զբոսաշրջության թվերի վրա դա արտահայտվեց, իսկ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովն, իր հերթին, լրացուցիչ խթան դարձավ ու օգոստոսից հետո զբոսաշրջային հոսքերի վրա արտահայտվեց»։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական