Հասարակություն

Սպասվում է ձյուն, բուք

Սպասվում է ձյուն, բուք

Հանրապետության տարածքում հունվարի 9-10-ը և 13-ին առանձին շրջաններում սպասվում է ձյուն։ Հունվարի 11-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ։ 

Քամին հարավարևմտյան է՝ 2-5 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ հունվարի 9-ին, 11-12-ը՝ 17-20 մ/վ արագությամբ, լեռնային առանձին գոտիներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն։

Օդի ջերմաստիճանը մինչև հունվարի 9-ի ցերեկը կբարձրանա 3-5 աստիճանով, հունվարի 9-10-ի գիշերը՝ 10-14 աստիճանով, Լոռիում, Տավուշում և Սյունիքում՝ 2-4 աստիճանով։

Երևանում հունվարի 9-ի կեսօրից հետո, 10-ի և 13-ի ցերեկն սպասվում է ձյուն: Հունվարի 11-12-ն սպասվում է առանց տեղումների եղանակ: 

Գնահատեք հոդվածը

5.0 /5
2
գնահատական