Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության անձի հետախուզման բաժնի ծառայողները ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 7-ին Պարույր Սևակի փողոցում հայտնաբերել, ձերբակալել և վարչություն են տեղափոխել Երևանի բնակիչ 34-ամյա մի երիտասարդի:
Նա դեկտեմբերի 29-ից հետախուզվում էր ավազակության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք։