Հասարակություն

Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրը կվարի համապատասխան հիմնադրամը

Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրը կվարի համապատասխան հիմնադրամը

Կառավարությունն այսօրվա նիստում չզեկուցվող նախագծերի թվում ընդունեց «Առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը հաստատելու մասին» որոշումը։

Ըստ կառավարության որոշման՝ սահմանվում է առողջության համընդհանուր ապահովագրության ռեգիստրում ներառվող անձնական և ոչ անձնական տվյալների հավաքման, վարման և փոխանցման կարգը՝ առողջության համընդհանուր ապահովագրության համակարգի պատշաճ գործարկումն ապահովելու նպատակով։ Ռեգիստրը գործելու է էլեկտրոնային առողջապահության համակարգում և կլինի փոխգործելի պետական և տեղական ինքնակառավարման մարմինների էլեկտրոնային համակարգերի հետ՝ տվյալների ստացումը ապահովելով կառավարության փոխգործելիության հարթակի միջոցով։

Որոշմամբ նախատեսվում է, որ ռեգիստրի վարումն իրականացնելու է Առողջության համընդհանուր ապահովագրության հիմնադրամը։ Ապահովագրված անձինք էլեկտրոնային առողջապահության համակարգի միջոցով հնարավորություն կունենան ծանոթանալու իրենց ապահովագրական կարգավիճակին, իսկ ռեգիստրում առկա ապանձնավորված տվյալները կհամարվեն ՀՀ-ի սեփականություն։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական