Կառավարությունն այսօրվա նիստում քննարկեց «Պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչ հայտարարելու մասին» որոշման նախագիծը։
Ըստ որոշման՝ 2026 թվականի հունվարի 9-ից մինչև 2026 թվականի հունվարի 31-ը ներառյալ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի պահեստազորի սպայական կազմում հաշվառված՝ մինչև 35 տարեկան արական սեռի բժիշկ-մասնագետների պարտադիր զինվորական ծառայության զորակոչ (այսուհետ՝ պահեստազորի սպայական կազմի զորակոչ)՝ ծառայության ժամկետը սահմանելով երկու տարի։
Նախատեսվում է կազմակերպել և անցկացնել պահեստազորի սպայական կազմի պարտադիր զինվորական ծառայության 2025 թվականի զորակոչը՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի պահանջներին համապատասխան։ Զորակոչը կվերաբերի բարձրագույն ուսումնական հաստատությունում ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցած և պահեստազորի սպայական կազմ որակավորված արական սեռի քաղաքացիներին։ Նախատեսվում է սահմանել զորակոչի ենթակա անձանց թվաքանակը՝ մինչև 10 հոգի, ինչպես նաև զորակոչի կազմակերպման և անցկացման ժամկետները։