Սևանա լճից սիգ տեսակի ձկան ապօրինի որսի կանխարգելման միջոցառումների շրջանակում՝ Գեղարքունիքի մարզի պարեկները հունվարի 6-ի առավոտյան Ծովագյուղ-Շորժա-Վարդենիս ճանապարհի 2-րդ կմ-ին ստուգման նպատակով կանգնեցրել են Սևան քաղաքի 66-ամյա բնակչի վարած «Օպել Զաֆիրա» մակնիշի ավտոմեքենան։
Պարեկները մեքենայում հայտնաբերել են սիգ տեսակի 1456 ձուկ՝ ընդհանուր 603 կգ քաշով։ Ըստ վարորդի՝ ձկները ձեռք էր բերել Վարդենիսում՝ անծանոթ անձից։
Կազմված փաստաթղթերը ներկայացվել են նախաքննական մարմին։