Հասարակություն

Սյունիքում ոչ սթափ վարորդի մեքենայից ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Սյունիքում ոչ սթափ վարորդի մեքենայից ատրճանակ և փամփուշտներ են հայտնաբերվել

Հունվարի 4-ին զենքի և ռազմամթերքի հայտնաբերման դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։40-ի սահմաններում պարեկները Ձորաստան-Ներքին Խոտանան խաչմերուկում ստուգման նպատակով կանգնեցրել են Porsche Cayenne մակնիշի ռուսական համարանիշներով ավտոմեքենա, որի վարորդ, Սյունիքի մարզի բնակիչ 30-ամյա Բագրատ Ս․-ն գտնվել է ոչ սթափ վիճակում և ավտոմեքենան վարել է առանց վարորդական վկայականի։

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, պարեկները վարորդին ավտոմեքենայով հանդերձ տեղափոխել են ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանությա գլխավոր վարչության Կապանի բաժին, որտեղ էլ ավտոմեքենայի զննության ընթացքում Բագրատ Ս․-ն բեռնախցիկից ներկայացրել է BLOW C75 մոդելի ատրճանակ և 2 փամփուշտ՝ առանց համապատասխան փաստաթղթի։

Կայքի տեղեկություններով՝ Բագրատ Ս․-ն ոստիկաններին հայտնել է, որ նշված ատրճանակը պատկանում է իրեն և այն ձեռք է բերել Երևան քաղաքում գտնվող «Գարաժ Մոլ» առևտրի կենտրոնից։ Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական