Սիրիայի Հալեպ քաղաքում բախումներ են տեղի ունեցել կառավարական զորքերի և քրդական ուժերի միջև։ Կան զոհեր։ Տեղեկություններ են տարածվում Շեյխ Մաքսուդ և Աշրաֆիե թաղամասերից խաղաղ բնակիչների փախչելու մասին։ Radar Armenia-ն ԱԳՆ-ից հետաքրքրվեց՝ արդյոք տեղեկություններ կան այս շրջանում ապրող հայերի մասին, որին ի պատասխան նշեցին. «Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը մշտական կապ է պահպանվում տեղի իշխանությունների և հայ համայնքային կառույցների ներկայացուցիչների հետ: Զոհվածների շրջանում Հայաստանի քաղաքացիների առկայության մասին տեղեկություններ այս պահին չկան»,-ասացին նախարարությունից։
Նաև հավելեցին, որ հասանելի են համապատասխան հեռախոսահամարներ, որոնց մասին տեղեկատվությունը տեղադրված է գլխավոր հյուպատոսության սոցիալական հարթակներում: Այդ հեռախոսահամարներին հյուպատոսության աշխատակիցները պատասխանում են շուրջօրյա ռեժիմով: