Հասարակություն

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած

Հունվարի 7-ին, ժամը 04։46-ին Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Կապան-Երևան ավտոճանապարհին՝ թունելի մոտ, տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ Կապան քաղաքի Սպանդարյան փողոցում՝ թունելի մոտ, բախվել են «Nissan» մակնիշի ավտոմեքենան և «Foton» մակնիշի կցորդիչով բեռնատարը, ճանապարհը դարձել է երկկողմանի փակ։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի  ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է բժշկական կենտրրոն։

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը:

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական