Հասարակություն

ԲԸՏՄ-ին տրամադրվել է գերժամանակակից անօդաչու թռչող սարք

ԲԸՏՄ-ին տրամադրվել է գերժամանակակից անօդաչու թռչող սարք

Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ու Կովկասի բնության հիմնադրամի (CNF) համագործակցության շրջանակներում այս անգամ ԲԸՏՄ-ին է նվիրաբերվել DJI Matrice 30T տեսակի ժամանակակից անօդաչու թռչող սարք և այն սպասարկող անհրաժեշտ տեխնիկական միջոցներ, ինչպես նաև DJI Matrice 4T անօդաչու թռչող սարք և 7 նոթբուք։

DJI Matrice 30T անօդաչու թռչող սարքը հագեցած է ջերմատեսիլ և բարձր լուծաչափի տեսախցիկներով, ինչը հնարավորություն կտա արագ արձանագրել ապօրինի գործունեության դեպքերն ու ապահովել տվյալների առավել ճշգրիտ և ամբողջական հավաքագրում։

Նորագույն տեխնոլոգիական սարքերի կիրառումը՝

  • դյուրացնում է դժվարամատչելի ու հեռավար տարածքների մշտադիտարկումները,
  • վարչարարության շրջանակում նպաստում է հիմնավոր ապացուցողական շտեմարանի հզորացմանը,
  • նվազեցնում է մարդկային ու ժամանակային ռեսուրսների ծախսերը։

Ընդերքօգտագործման, կենսաբազմազանության, մթնոլորտային օդի և ջրային ռեսուրսների պահպանության ոլորտներում վերջին 3 տարում անօդաչու թռչող սարքերի կիրառումը զգալիորեն նպաստել է վերահսկողական, բնապահպանական ռիսկերի կանխարգելման ու օպերատիվ արձագանքման աշխատանքների արդյունավետության բարձրացմանը։

Տեսչական մարմինը կարևորում է Կովկասի հիմնադրամի հետ ձևավորված բազմամյա համագործակցությունը և բարձր է գնահատում նման աջակցությունը, որը միտված է պետական վերահսկողության համակարգի տեխնիկական հագեցվածության և արդյունավետության շարունակական բարելավմանը։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական