Հասարակություն

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով արդեն գրանցվել է 11651 այց. Ավանեսյան

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով արդեն գրանցվել է 11651 այց. Ավանեսյան

ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սոցցանցի իր էջում գրել է.

«Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգով այսօր` ժամը 14:00-ի դրությամբ, արդեն գրանցվել է 11651 այց:

Այցելեցի պացիենտներից մեկին, որին բուժօգնություն է տրամադրվել համընդհանուր ապահովագրության շրջանակում, կատարվել է երկխոռոչանի սրտի ռիթմավար սարքի տեղադրում` 1 մլն 600 հազար դրամ արժողությամբ»։

Գնահատեք հոդվածը

0 /5
0
գնահատական