Հասարակություն

Կարող եք ձեր կենսաթոշակներն ու նպաստներն ինքներդ բարձրացնել. Թորոսյան

Կարող եք ձեր կենսաթոշակներն ու նպաստներն ինքներդ բարձրացնել. Թորոսյան

ՀՀ աշխատանքի ու սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը հայտնել է, որ կենսաթոշակառուներն ու նպաստառուները կարող են 22% հետվճար ստանալ, եթե իրենց Visa կամ Master քարտերը փոխարինեն Arca վճարային քարտով։

Նրա խոսքով, հունվարի 1-ից հետվճարի չափը փոխվել է և կազմում է 20% (մինչև 10,000 դրամ), սակայն Arca քարտով անկանխիկ առևտուր անելու դեպքում գործում է լրացուցիչ 2% հետվճարի ծրագիրը։ Այս դեպքում, ըստ Թորոսյանի, ամսական հետվճարի չափը կարող է տատանվել մինչև 60,000 դրամի շրջանակներում։

«Դուք կարող եք ձեր կենսաթոշակներն ու նպաստներն

այդքան չափով բարձրացնել, դրա համար պարզապես պետք է անկանխիկ առևտուր իրականացնել»,- ասել է նա՝ հավեելով,-«Եթե մեր կենսաթոշակառուները և նպաստառուները իրենց Visa կամ Master քարտերը փոխարինեն Arca տեսակի քարտերով, ապա նրանք կարող են ստանալ ոչ թե 20% հետվճար, այլ 22% հետվճար»,- ասել է նա։

Arca քարտերով հետվճարի ծրագիրը կգործի այս տարվա փետրվարից։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական