Հասարակություն

Ճոճկան գյուղում անասնակեր է այրվել

Ճոճկան գյուղում անասնակեր է այրվել

Հունվարի 6-ին, ժամը 20։53-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ճոճկան գյուղում այրվում է խոտի դեզ։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից և Օձունի հենակետից երկու մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ գյուղի 1-ին փողոցի 10-րդ փակուղու տներից մեկի մոտակայքում այրվում է կուտակած անասնակեր։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 23։30-ին, մարվել՝ հունվարի 7-ին, ժամը 05։50-ին։ Այրվել մոտ 600 հակ անասնակեր։

Կանխվել է հրդեհի տարածումը դեպի հարակից շինություններ։

Գնահատեք հոդվածը

5.0 /5
1
գնահատական